AFCON. Կոտ դ’Իվուարը ֆանտաստիկ comeback արեց Մալիի դեմ խաղում 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը մրցեց Մալիի ընտրանու դեմ։
Հանդիպումը բավական անհաջող ընթացք ունեցավ «փղերի» համար։
Արդեն 16-րդ րոպեին մալիացիները վաստակեցին 11-մետրանոց, սակայն Ադամա Տրաորեն չկարողացավ աչքի ընկնել նշակետից. իվուարցիներին փրկեց դարպասապահ Յահիա Ֆոֆանան։
43-րդ րոպեին էլ Կոտ դ’Իվուարը մնաց 10 ֆուտբոլիստներով. Օդիոն Կոսունուն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Առաջին կեսն ավարտվեց 0:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում Մալին ուներ տարածքային լուրջ առավելություն և 71-րդ րոպեին, ի վերջո, Դորժելես Նենեի հեռահար հարվածով խփած հիասքանչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով Էմերս Ֆայեի թիմը կարողացավ փրկել հանդիպումն ու այն տեղափոխել լրացուցիչ ժամանակ. 90-րդ րոպեին աչքի ընկավ Սիմոն Ադինգրան։
Լրացուցիչ ժամանակում էլ պատկերը գրեթե նույնն էր. մալիացիները շարունակում էին գնդակի վերահսկողության տոտալ առավելություն ունենալ (77%), սակայն Էրիկ Շելեի թիմին չհաջողվեց հաղթանակ կորզել։
Թվում էր` կողմերը հաղթողին պարզելու համար կիրացնեն 11-մետրոց հարվածաշար, սակայն «փղերը» շոկի ենթարկեցին Մալիի հավաքականի ֆուտբոլիստների ու առաջ անցան հաշվի մեջ. 120+2-րդ րոպեին հերոսացավ Ումար Դիակիտեն։
Այսպիսով, Կոտ դ’Իվուարը ֆանտաստիկ comeback արեց, հաղթեց 2:1 հաշվով և 2015 թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչ և կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմ, իսկ Մալին լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Դորժելես Նենե, Էմերս Ֆայե, Կոտ դ'Իվուարի հավաքական, Մալիի հավաքական, Ումար Դիակիտե, Սիմոն Ադինգրա