AFCON. Եգիպտոսը ձախողվեց` դուրս մնալով հետագա պայքարից 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականը մրցեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության դեմ։
Լարված և համառ պայքարում ընթացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ԿԴՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 8:7 հաշվով։
Նշենք, որ ԿԴՀ-ի վճռորոշ 11-մետրանոցն իրացրեց դարպասապահ Լայոնել Մպասի-Նզաուն։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Էլիա Մեշակը, իսկ «փարավոնների» պատասխան գոլը 45+1-րդ րոպեին խփեց Մոստաֆա Մոհամեդը։
Այսպիսով, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է Գվինեայի ընտրանու դեմ, իսկ Եգիպտոսը լքեց հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Եգիպտոսի հավաքական, Էլիա Մեշակ, Լայոնել Մպասի-Նզաու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական, Մոստաֆա Մոհամեդ