Ըմբշամարտի ԵԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` ապրիլի 21-ին, պայքարի մեջ մտան նաև 63 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Պողոսյանը։
Հայ ըմբիշը հաղթեց մեկնարկային գոտեմարտում և դուրս եկավ կիսաեզրափակիչ, սակայն 1:5 հաշվով զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին։
Պողոսյանն ապրիլի 22-ին կպայքարի բրոնզե մեդալի համար և կգոտեմարտի Իտալիան ներկայացնող Ջակոպո Սանդրոնի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Հրաչյա Պողոսյան։