Քրիստոֆ Գալտիեին 3 տարվա ազատազրկում է սպառնում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ մարզում է ՊՍԺ-ն, «Նիցցայում» աշխատելու տարիներին ռասիստական արտահայտություններ է թույլ տվել սևամորթ և մուսուլման ֆուտբոլիստների հասցեին։
Նա ակումբի սպորտային տնօրեն Ժուլիեն Ֆուրնիեի հետ զրույցում նշել է, որ թիմում չեն կարող շատ սևամորթներ ու մուսուլմաններ լինել։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ստեղծված իրավիճակում Գալտիեին սպառնում է 3 տարվա ազատազրկում։
Աղբյուրի փոխանցմամբ` ապրիլի 14-ին Նիցցայի դատախազությունը նախաքննություն է սկսել ռասայական կամ կրոնական հիմքով ենթադրյալ խտրականության վերաբերյալ, որի շրջանակում ակումբի գրասենյակում խուզարկություններ են կատարվել։
Քննիչները հարցաքննել են «Նիցցայի» նախագահ Ժան-Պիեչ Ռիվերային: Առաջիկայում ցուցմունք կտան ակումբի նաև մյուս ղեկավարները։
Սպասվում է, որ մեղադրանքի ապացուցման դեպքում Գալտիեն կազատազրկվի 3 տարով և կտուգանվի 45 հազար եվրոյով։
Հավելենք, որ 56-ամյա մասնագետը «Նիցցան» մարզել է 2021-2022 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Նիցցա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե