Քրիստոֆ Գալտիեն ռասիստական սկանդալի եզրին է

Քրիստոֆ Գալտիեն ռասիստական սկանդալի եզրին է

12/04/2023 - 15:37

Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ մարզում է ՊՍԺ-ն, մեղադրվում է «Նիցցայում» աշխատելու ժամանակ սևամորթ և մուսուլման ֆուտբոլիստների հասցեին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար։

2022 թ. սեպտեմբերին «Նիցցայի» սպորտային տնօրեն Ժյուլեն Ֆուրնիեն հայտարարեց, որ Գալտիեից բաժանվելու համար եղել են «լուրջ պատճառներ», սակայն չմանրամասնեց դրանք։

RMC Sport-ի After Foot հաղորդաշարի վարողն ուսումնասիրել է այն էլեկտրոնային նամակները, որոնք Ֆուրնիեն ուղարկել է «Նիցցայի» սեփականատերերին` INEOS ընկերությանը։

«Վերջերս տեղեկություններ են հայտնվում, որ ինչ-որ բան կարող է լինել Գալտիերի հետ կապված։ Շաբաթ օրը «Նիցցա» – ՊՍԺ (0:2) խաղից հետո ես Ժյուլեն Ֆուրնիեի կողմից գրված նամակներ ստացա, որոնք վերնագրեր չունեն: Ես ինքս ինձ ասացի, որ մենք մեկ շաբաթ կպահանջվի` ամեն ինչ ստուգելու համար։

Միևնույն ժամանակ, Ռոմեն Մոլինան ստուգում և ուսումնասիրում էր վերջին երեք օրերի ընթացքում մեր ստացած էլեկտրոնային նամակները: Ես արագացրի գործընթացը: Այո, նամակն իսկապես գրել է Ժյուլեն Ֆուրնիեն Դեյվ Բրեյլսֆորդին՝ INEOS-ի ֆուտբոլային տնօրենին: Այդ նամակը շատ երկար է և ծանր»,- նշել է լրագրող Դանիել Ռիոլոն։

Ռիոլոն մեջբերում է մի հատված Ֆուրնիեի նամակից.

«Քրիստոֆ Գալտիեն եկավ իմ գրասենյակ և ողջունեց իր որդուն, ով ասաց ինձ. «Կարող եք հայրիկիցս ստուգել իմ ասած խոսքերը»։

Հենց նրա գործակալը/որդին գնաց, ես պատմեցի Քրիստոֆին այն խոսակցության մասին, որը նոր էի ունեցել և հարցրի, թե արդյոք այդ ամենը ճիշտ է:

Հետո նա պատասխանեց, որ այո, և որ ես պետք է հաշվի առնեմ «քաղաքի իրողությունները», և որ մենք իսկապես չենք կարող թիմում այդքան շատ սևամորթներ և մուսուլմաններ ունենալ:

Գալտիեն ասաց ինձ. «Նախորդ գիշեր ես ռեստորան էին գնացել , և բոլորը հարձակվեցին վրաս՝ ասելով, որ մենք սևամորթների թիմ ունենք»,- այնուհետև ավելացրեց. «Ժյուլեն, դու պետք է հասկասնաս, թե մենք որ քաղաքում ենք գտնվում։ Մենք Ժակ Մեդեսանի քաղաքում ենք (խմբ.` Նիցցայի նախկին քաղաքապետը) և մեր թիմը չի համապատասխանում այն ​​ամենին, ինչ մարդիկ ցանկանում են տեսնել։

Մենք չենք վիճել սպորտային հարցերի շուրջ։ Զրույցը եղել է միայն մաշկի գույնի և կրոնական պատկանելիության մասին»,- նշվում է Ֆուրնիեի գրված նամակում։

հավելենք, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցան» մարզել է 2021-22 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023