Անչելոտի. «1272 խաղից հետո ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու»

Անչելոտի. «1272 խաղից հետո ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու»

08/04/2023 - 13:34

Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ») հայտարարել է, որ պատրաստվում է տոնել մարզչական կարիերայի 1300-րդ խաղը։

«12727 խաղից հետո ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու։

Բնականաբար, խաղից խաղ հաշվարկ չեմ անում, սակայն վերջերս նկատեցի, որ մոտեցել եմ 1300-րդ խաղիս։ Կտոնեմ, երբ հասնեմ այդ նշակետին»,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ իտալացի մասնագետը մարզել է «Ռեջինան» (1995-96 թթ.), «Պարման» (1996-98 թթ.), «Յուվենտուսը» (1999-01 թթ.), «Միլանը» (2001-09 թթ.), «Չելսին» (2009-11 թթ.), ՊՍԺ-ն (2012-13 թթ.), «Ռեալ Մադրիդը» (2013-15 թթ. և 2021 թ. – մինչ օրս), «Բավարիան» (2016-17 թթ.), «Նապոլին» (2018-19 թթ.) և «Էվերտոնը» (2019-21 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023