Մատեու Լաոսը կավարտի մրցավարական կարիերան
Ինչպես հայտնում է մարզական լրագրող Գաստոն Էդուլը, իսպանացի անցանի մրցավար Մատեու Լաոսը կավարտի կարիերան 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո։
Վերջին երեք խաղերում, այդ թվում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդեռլանդներ-Արգենտինա խաղում, Լաոսը ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ։
Հատկանշական է, որ այդ ամենից հետո 45-ամյա մրցավարին չեն տրամադրել Լա լիգայի 16-րդ տուրից որևէ հանդիպում։
Նշենք, որ Լաուսը սպասարկել է 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ինչպես նաև` 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության մի շարք հանդիպումներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Գաստոն-Էդուլ, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա