Անհավանական դրամա Մադրիդում. Ատլետիկոն 90+11-րդ րոպեին հաղթանակ կորզեց Պորտուի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։
Առաջին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց, սակայն նախքան ընդմիջում կողմերը չկարողացան բացել հաշիվը։
Երկրորդ կեսում հյուրերն ունեին խաղային առավելություն, սակայն որոշ դրվագներում Յան Օբլակը փրկեց «հնդկացիներին»։
Թվում էր` այս հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունենալու, բայց հանդիպման վերջնամասն անհավանական սցենարով ընթացավ։
Դիեգո Սիմեոնեի թիմը հանդիպման 90+2-րդ րոպեին բազմաքայլ գրոհից հետո առաջ անցվավ հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Մարիո Հերմոսոն։
«Պորտուն», որը 81-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով (խմբ.` դաշտից հեռացվել էր Մեհդի Թարեմին), 90+6-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Մաթեուս Ուրիբեն։
Այդուհանդերձ, սա էլ դեռ վերջը չէր, քանի որ 90+11-րդ րոպեին «Ատլետիկոյին» հաջողվեց հաղթանակ կորզել. անկյունայինի խաղարկումից հետո հերոսացավ Անտուան Գրիզմանն` ապահովելով հանդիպման ֆանտաստիկ վերջաբանը։
Այսպիսով, մադրիդյան ակումբը գերդրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթանակ կորզեց։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բրյուգե» 1:0 «Բայեր»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Մաթեուս Ուրիբե, Մարիո Հերմոսո, Չեմպիոնների-լիգա, Պորտու