Կառլո Անչելոտին անհավանական նվաճման հասավ թոփ-5 առաջնությունների շրջանակում
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոնական տիտղոսները։
«Պապա Կառլոն» «Միլանի» հետ դարձել է Ա սերիայի (2003/04 մրցաշրջան), «Չելսիի» հետ` Պրեմիեր լիգայի (2009/10), ՊՍԺ-ի հետ` Լիգա 1-ի (2012/13), «Բավարիայի» հետ էլ` Բունդեսլիգայի չեմպիոն (2016/17)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բավարիա, Բունդեսլիգա, Լա-լիգա, Լիգա-1, Կառլո Անչելոտի, Միլան, Չելսի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ