Կատալոնական դերբի․ քաղաքը շնչում և ապրում է դերբիով
Երբ «Բարսելոնան» ու «Էսպանյոլը» միմայց դեմ պետք է հանդիպում անցկացնեն, Կատալոնիայի մայրաքաղաքը 24 ժամ ապրում է ֆուտբոլով։ Ֆուտբոլասերների՝ քաղաք այցելության կենտրոնական վայրը Բարսելոնայի «Նոու Կամպ» կամ «RCDE» մարզադաշտերի տնային հրապարակներն են` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկրպագուն ներկա լինելու է հանդիպմանը, թե` ոչ։
Այդուհանդերձ, Բարսելոնայում ֆուտբոլային օրերը սպասվածից ավելի շատ են, ընդ որում` ոչ միայն Լա լիգայի հանդիպումների ժամանակ։ Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային շատ վայրեր կապ ունեն քաղաքի երկու հանրահայտ ակումբների հետ, սակայն այն այցելուները, ովքեր գիտեն, թե որտեղ փնտրել ամենակարևոր տեղեկությունները, կարող են շատ ավելին իմանալ քաղաքի պատմության, սպորտային կյանքի և մշակույթի մասին։
Այժմ կներկայացնենք մի շարք տեղանուններ, փողոցներ և պատմամշակութային վայրեր, որոնք սերտ կապ ունեն Բարսելոնայի ֆուտբոլային կյանքի հետ։
1. Լաս Ռամբլաս, Կանալետես
Բարսելոնայի գլխավոր փողոցը` Լաս Ռամբլասը, որը քաղաքի կոմերցիոն և առևտրային թաղամասերը կապում է Միջերկրական ծովի հետ, զբոսաշրջիկների համար հիանալի վայր է, որպեսզի նրանք վայելեն քաղաքի մթնոլորտը։
Լաս Ռամբլաս փողոցում կան տարբեր առևտրի կենտրոններ` outlet-ներ, որտեղից դուք կարող եք ձեռք բերել «Բարսելոնայի» ու «Էսպանյոլի» հանդիպումների տոմսեր, խաղաշապիկներ, հուշանվերներ։
Բացի դրանից, դուք կարող եք հանդիպել Լաս Ռամբլասի Ռոնալդինիոյին, ով գնդակով տարբեր վարժություններ է անում` ընդունելով նաև տարբեր դիրքեր, որպեսզի այդտեղով անցնողները նկարվեն նրա հետ։
Լաս Ռամբլաս փողոցի վերջում գտնվում է մի համեստ շատրվան` Ֆոնտ դե Կանալետեսը, որը միանում է այն ժամանակ, երբ «Բարսելոնան» գավաթ է նվաճում, իսկ երկրպագուները մինչև առավոտ տոնում են այդ հաջողությունը։
Այդ ավանդույթն սկիզբ է առել դեռևս 1930-ականներից, երբ քաղաքի առաջին մարզական թերթը` La Ramba-ն իր գասենյակն ուներ քաղաքի տվյալ հատվածում։
Նախահամացանցային այդ ժամանակաշրջանում սիրելի ակումբների գրանցած արդյունքներն իմանալու լավագույն միջոցը թերթի խմագրության առջև հավաքվելն էր, ինչից հետո աշխատակիցները տախտակի վրա գրում էին հաշիվները։
Շատրվանից հինգ րոպե հեռավորության վրա գտնվում է «Բարսայի» նախկին հարձակվող Լուիս Սուարես «Չալիտոյի» ռեստորանը, որի կոնկրետ հասցեն Ռամբլա 12 է, որտեղ բոլոր ակումբների երկրպագուները կարող են ճաշակել հարավամերիկյան խոհանոցի արագ պատրաստվող ուտեստները։
2. Գաուդի. արվեստագետ և ֆուտբոլի երկրպագու
20-րդ դարի մեծ արվեստագետ, ճարտարապետ Անտոնիո Գաուդին բոլոր ժամանակների ամենահայտնի կատալոնացի ճարտարապետն է, և Բարսելոնա գնացած գրեթե բոլոր զբոսաշրջիկներն այցելում են նրա` դեռևս անավարտ Սագրադա Ֆամիլիա տաճարը, կախարդական Գուելի զբոսայգին և Art Nouveau Casa Vicens թանգարանը:
Այնուհամենայնիվ, քչերը գիտեն, որ Անտոնիո Գաուդին նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է եղել։ Նա այնքան է սիրել ֆուտբոլ, որ Գաուդիի հայրենի Ռիուդոմս քաղաքի առաջին ֆուտբոլային թիմի մարզադաշտը 1923 թ. կառուցվել է հենց Գաուդիների ընտանիքի կողմից նվիրաբերված հողամասում։
Հայտնի չէ` արդյո՞ք Անտոնիո Գաուդի ներկա է եղել 1900 թվականի կատալոնական դերբիին, քանի որ այդ ժամանակ տարված է եղել Սագրդա Ֆամիլիա տաճարի շինարարական աշխատանքներով։ Այդ հանդիպումը կողմերն ավարտել են գոլազուրկ ոչ-ոքիով։
Հանդիպումը կայացել է «Camp de l’Hotel Casanovas» մարզադաշտում, որի տեղում այժմ «Hospital de Sant Pau»-ն է` կատալոնական Art Nouveau շարժման մեկ այլ տպավորիչ շինություն, որը նախագծվել և կառուցվել է Գաուդիի ժամանակակից Լյուիս Դոմենեկ Մոնտաների կողմից։ Այդ վայրն այժմ հանրության համար ծառայում է որպես թանգարան և պատկերասրահ։
3. Դիագոնալ պողոտա
«Բարսելոնան» իր պատմության առաջին խաղն անցկացրել է 1899 թվականին` «Վելոդրոմո դե լա Բոնանովա» մարզադաշտում, որն այդ ժամանակվա ամենամեծ մարզական կենտրոնն էր ու գտնվում էր քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Այժմ այդտեղ է գտնվում հանգիստ Տուրո պարկը՝ աշխույժ Դիագոնալ պողոտային մոտ գտնվող փոքրիկ մեկուսի այգին:
1922 թ. ակումբն արդեն տեղափոխվել էր ավելի հեռու` Լես Կորտս։ Դա այն թաղամասն է, որտեղ այժմ գտնվում է «Նոու Կամպ» մարզադաշտը։
Մարզադաշտի այցելուները կարող են նախ կանգ առնել մթնոլորտային Cementerio de Les Cortes-ում, որտեղ հանգչում են «Բարսելոնայի» ամենահայտնի անձանց աճյունները, այդ թվում` ակումբի հիմնադիր Ժոան Գամպերը և նախկին ֆուտբոլիստներ Լադիսլո Կուբալան, Սեզար Ռոդրիգեսը, Պաուլինիո Ալկանտարան և Խոսեպ Սամիտերը։
«Էսպանյոլը» հիմնադրման սկզբում նույնպես շատ էր տեղափոխվում այստեղից այնտեղ։ Ակումբն իր առաջին հանդիպումներից մի քանիսը նույնիսկ անցկացրել է Բարսելոնայի ամենահայտնի «Plaza de Toros de las Arenas» ցլամարտի արենայի կողքին գտնվող դաշտերում։
Տարիների ընթացքում տարածաշրջանում ցլամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, ինչից հետո «Լաս Արենասը» վերակառուցվել է բազմաֆունկցիոնալ շենքի, որն իր մեջ ներառում է ժամանակակից ցուցահանդեսային տարածքներ, ընդարձակ առևտրի կենտրոն և տարբեր ռեստորաններ:
4. Մոնժյուիկ
Բարսելոնայում վեր է խոյանում Մոնժյուիկ բլուրը` իր բազմաֆունցկիոնալ «Estadi Olimpic Lluis Companys» մարզադաշտով, որն առավել հայտնի է որպես «Օլիմպիական» անվանումով։
Մոնժյուիկը հյուրընկալել է Իսպանիայի գավաթի միակ եզրափակիչը, որի շրջանակում տեղի է ունեցել կատալոնական դերբի։ 1957 թ. «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Այն նաև եղել է 1992 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտը, որտեղ փայլեցին Պեպ Գվարդիոլան, Լուիս Էնրիկեն ու Խոսե Էմիլիո Ամավիսկան, ովքեր Իսպանիայի հավաքականի կազմում դարձան օլիմպիական չեմպիոն։
«Էսպանյոլը» 1997-2009 թթ. հանդես է եկել հենց Մունժյուիկի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ բազում հաղթանակներ է տոնել, անցկացրել հիանալի երեկոներ, այդ թվում` ակումբի 100-ամյակին նվիրված տոնակատարությունը։ 2009 թվականին ակումբը տեղափոխվեց «Կորնելիա էլ Պրատ» մարզադաշտ, որը հետագայում վերանվանվել է «RCDE»։
Այժմ «Օլիմպիական» մարզադաշտում հաճախ անցկացվում են ամերիկյան ֆուտբոլի ու ռեգբիի հանդիպումներ, թեթև աթլետիկայի մրցաշարեր, ինչպես նաև համաշխարհային տարբեր փոփ-աստղերի մասնակցությամբ համերգներ։
Մարզադաշտ այցելությունը շաբաթվա շատ օրերին անվճար է, իսկ Մոնժյուիկ բլրի գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծով։
Պետք է նշենք, որ Մոնժյուկի վրա գտնվող հայտնի ռեստորաններից մեկում է 2000 թվականին «Բարսելոնայի» այն ժամանակվա սկաուտներից Կառլես Ռեշակն անձեռոցիկի վրա պայմանագիր կնքել դեռևս 13-ամյա Լեո Մեսսիի հետ, իսկ ինչպես ասում են, մնացածը պատմություն է։
5. Լողափ` խաղի համար
Մոնժյուիկ բլրից իջնելու ամենահեշտ տարբերակը ճոպանուղին է, որը ձեզ կհասցնի մինչև Բարսելոնետա նավահանգիստ, որտեղից էլ Սերխիո Բուսկետսի և Սերխի Դարդերի անկյունագծային փոխանցումից հետո գնդակն անմիջապես ուղևորվում է դեպի լողափ, որը քաղաքի պարտադիր այցելության վայրերից է։
Ամենահայտնին Բոգատել լողափն է, որտեղ ավազի մեջ ամրացված են դարպասաձողեր` սպասելով լողափնյա ֆուտբոլի հանպատրաստից խաղերի բռնկմանը:
# Բարսելոնա, Էսպանյոլ, լալիգա, կատալոնական դերբի