Անչելոտի. «Անկեղծ կասեմ` Բարսան շատ լավ էր խաղում»
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» ծանր պայքարում լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Դժվար խաղ էր։ Երկու մրցակիցներն էլ լավ էին գործում. մենք ստիպված էինք շատ պայքարել։
Մենք լավ սկսեցինք հանդիպումը, շեշտը դրել էինք հակագրոհների վրա։ Այն բանից հետո։ երբ առաջ անցանք հաշվի մեջ, մեր խաղի արդյունավետությունը նվազեց, սակայն առաջին խաղակեսում արժանի էինք հաղթանակի, իսկ երկրորդ կեսում ավելի հավասար խաղ էր ընթանում։
Մենք շատ խելացի էինք հակագրոհում, քանի որ դրա համար ունենք համապատասխան ֆուտբոլիստներ։ Մենք անպարտելի թիմ չենք, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ կախված է հակագրոհներից, սակայն այդ տեսանկյունից մենք շատ լավ տեսք ունենք։
Խաղավերջում մենք սկսեցին ավելի լավ պաշտպանվել։ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց, և այդ փաստը երկու ակումբների համար էլ շատ կարևոր է։
Անկեղծ կասեմ` «Բարսելոնան» շատ լավ էր խաղում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Ok Diaro-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի սուպերգավաթ, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ