Գրանադայի 39-ամյա հարձակվողը թոփ-5 առաջնությունների շրջանակում տպավորիչ ռեկորդ է սահմանել
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մալյորկային»։
Անդալուսական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել վետերան հարձակվող Խորխե Մոլինան։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն, Մոլինան դարձել է Լա լիգայի շրջանակում երբևէ մեկ խաղում 3 գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։
Իսպանացի ֆուտբոլիստը դեկտեմբերի 19-ին եղել է 39 տարեկան և 241 օրական։
Նա գերազանցել է «Բետիսի» կիսապաշտպան Խոակինի ցուցանիշը, ով 2019 թ. դեկտեմբերի 8-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում (3:2) հեթ-տրիկի հեղինակ է դարձել 38 տարեկան և 140 օրական հասակում։
Բացի Լա լիգայից, Մոլինան դարձել է ընդհանրապես եվրոպական բոլոր թոփ-5 առաջնությունների շրջանակում իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցած ֆուտբոլիստը։
Մոլինան գերազանցել է «Բրեշիայի» հարձակվող Ռոդրիգո Պալասիոյի ռեկորդը, ով 2021 թ. մայիսի 2-ին Ա սերիայի շրջանակում «Ֆիորենտինայի» դեմ կայացած խաղում (3:3) հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 39 տարեկան և 86 օրական հասակում։ Այդ մասին հայտնում է OptaJose-ն։
Նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ամենատարեց հեթ-տրիկը գրանցել է Թեդի Շերինգհեմը (37 տարեկան և 146 օրական), Բունդեսլիգայի շրջանակում` Կլաուդիո Պիզարոն (37 օրական և 151 օրական), իսկ Լիգա 1-ի շրջանակում` Տոնի Կասկարինոն
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Գրանադա, Թեդի Շերինգհեմ, Լա-լիգա, Լիգա-1, Խոակին Սանչես, Խորխե Մոլինա, Կլաուդիո Պիսարո, Մալյորկա, Ռոդրիգո Պալասիո, Տոնի Կասկարինո