Խավիի հաղթական նորամուտը. Բարսան առավելության հասավ Էսպանյոլի նկատմամբ🎥
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Էպսանյոլի» դեմ։
Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 48-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մեմֆիս Դեպայը, ով դիպուկ իրացեց 11-մետրանոց հարվածը։
Նշենք, որ խաղավարտին մոտ «Էսպանյոլի» ֆուտբոլիստները շատ մոտ էին խաղը փրկելուն, սակայն Լանդրի Դիմատան ու Ռաուլ Դե Տոմասը վրիպեցին անչափ նպաստավոր դիրքերից։
Այսպիսով, կատալոնական ակումբը նորանշական գլխավոր մարզիչ Խավիի գլխավորությամբ տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 20 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Էպսանյոլը» մնաց 17 միավորով և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էսպանյոլ, Լա-լիգա, Խավի, Մեմֆիս Դեպայ, Ռաուլ դե Տոմաս