Ֆլիկը նոր ֆուտբոլիստներ է հրավիրել ինքնամեկուսացած ու վնասվածք ստացածների փոխարեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել է։
Զյուլեից բացի, ինքնամեկուսացել են նաև Ջամալ Մուսիալան, Յոզուա Կիմիխը, Սերժ Գնաբրին ու Կարիմ Ադեյեմին, ովքեր, ճիշտ է, կորոնավիրուսի բացասական թեստ են հանձնել, սակայն Զյուլեի հետ անմիջաման շփման մեջ են եղել։
Հետագայում Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնեց, որ վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումները բաց կթողնեն նաև Ֆլորիան Վիրցն ու Նիկո Շլոտենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ` վերոնշյալ ֆուտբոլիստների փոխարեն «բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավաքական է հրավիրել Ռիդլե Բակուին, Մաքսիմիլիան Առնոլդին ու Կևին Ֆոլանդին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «բունդեսմանշաֆթը» աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման վերջին` 10-րդ տուրում J խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Հայաստանի հավաքականի դեմ։
Մինչ այդ էլ ամսի 11-ին Հանսի Ֆլիկի թիմը սեփական հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի դեմ։
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականն անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 21 միավոր ու արդեն նվաճել է աշխարհի առջանության խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Կարեմ Ադեյեմի, Կևին Ֆոլանդ, Հայաստան-Գերմանիա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մաքսիմիլիան Առնոլդ, Յոզուա-Կիմիխ, Նիկո Շլոտենբերգ, Նիկոլաս Զյուլե, Ջամալ Մուսիալա, Ռիդլե Բակու, Սերժ Գնաբրի, Ֆլորիան Վիրց