Անհավանական Ռոնալդու. 36-ամյա հարձակվողը կրկին վերջին րոպեներին փրկեց Յունայթեդի դեմքը🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ատալանտան» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմից աչքի ընկան Յոսիպ Իլիչիչն ու Դուվան Սապատան
«Կարմիր սատանաների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով կրկին աչքի ընկավ հանդիպման վերջին րոպեներին, ավելի կոնկրետ` 90+1-րդ րոպեին և կարևոր միավոր փրկեց իր թիմի համար։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Վիլյառեալ» 2:0 «Յանգ Բոյս»
4-րդ տուրի հետո F խումբն ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 7 միավոր
- «Վիլյառեալ» – 7 միավոր
- «Ատալանտա» – 5 միավոր
- «Յանգ Բոյս» – 3 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Դուվան Սապատա, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յոսիպ Իլիչիչ, Չեմպիոնների-լիգա