Մեսսին փոխարինվելուց հետո չի սեղմել Պոչետինոյի ձեռքը🎥

Մեսսին փոխարինվելուց հետո չի սեղմել Պոչետինոյի ձեռքը🎥

20/09/2021 - 01:34

Ֆրանսիական Լիգա 1-ի 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով դժվար հաղթանակ տոնեց «Լիոնի» նկատմամբ։

Փարիզյան ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Լեո Մեսսին, ով, սակայն 76-րդ րոպեին փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Աշրաֆ Հակիմիին։

Փոխարինման պահին «Փարիզի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ձեռքը մեկնել է դեպի Մեսսիին, սակայն արգենտինացի ֆուտբոլիստն անպատասխան է թողել` ցույց տալով իր ակնհայտ դժգոհությունը։

Հավելենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուց հետո անցկացրել է 3 հանդիպում և դեռևս աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործողությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023