Փյունիկ – Յաբլոնեց՝ 2:1. Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր չեխական «Յաբլոնեցին»:
Գյումրու «Քաղաքային» ստադիոնում կայացած խաղն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով՝ 2:1: Առաջին խաղակեսում դուբլ է ձևակերպել Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով 6-րդ և 30-րդ րոպեներին: Հյուրերը 53-րդ րոպեին կրճատել են հաշվի տարբերությունը:
Այսպիսով, Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը չնչին առավելություն ունի պատասխան հանդիպումից առաջ:
«Յաբլոնեցը» «Փյունիկին» հյուրընկալելու է օգոստոսի 1-ին:
# Եվրոպա-լիգա, Փյունիկ