Արսենալի ղեկավարությունը կողմնորոշվել է Արտետայի ապագայի հարցում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ իր պաշտոնում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել իսպանացի մասնագետին։ Այժմ կողմերը քննարկում են իրականացվելիք հավանական տրանսֆերները։
Հիշեցնենք, որ Միկել Արտետան «զինագործների» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականին։ Ակումբը 2020 թ․ Արտետայի գլխավորությամբ դարձել է Անգլիայի գավաթակիր և Անգլիայի սուպերգավաաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ