Լյովը դիտարկում է Մյուլլերին, Հումելսին ու Բոատենգին կրկին հավաքական հրավիրելու տարբերակը

Լյովը դիտարկում է Մյուլլերին, Հումելսին ու Բոատենգին կրկին հավաքական հրավիրելու տարբերակը

01/03/2021 - 17:19

Ինչպես տեղեկացնում է Kicker պարբերականը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը հայտնել է, որ պատրաստ է դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի և «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերի ու Ժերոմ Բոատենգի՝ ազգային հավաքական վերադառնալու հարցը։

«Երբ սկսում ես փոփոխություններ անել, պետք չէ հրաժարվել նրանցից և շարժվել այլ ուղղությամբ։ Համաճարակը մեզնից մի ամբողջ տարի խլեց, այդ իսկ պատճառով կարելի է քննարկել այդ ընդհատված գործընթացը, եթե դրա անհրաժեշտությունը, իրոք, կա։

Եթե ես գտնեմ, որ թիմին պետք է էներգիա խաղային կամ լիդերության մասով, ապա նրանց վերադարձը հնարավոր է։ Այս պահին ես միայն կարող եմ խոստանալ, որ ոչինչ չեմ բացառում»,- ասել է մարզիչը Sportschau-ին տված հարցազրույցում։

«Դա շատ դժվար, միևնույն ժամանակ, կարևոր հարց է այդ թվում և ինձ համար։ Մյուլլերի կամ Հումելսի բնավորությունը չի ճնշի թիմի մյուս տղաներին»,- հավելել է Լյովն այս անգամ արդեն Kicker-ին տված հարցազրույցի ժամանակ։

Գերմանացի մասնագետը հավելել է նաև, որ մտադիր չէ մարտ ամսին կայանալիք հանդիպումներին վերոնշյալ ֆուտբոլիստներին հրավիրել հավաքական։

Տեղեկացնենք, որ Լյովը թվարկված ֆուտբոլիստներին չի հրավիրում ազգային թիմ 2019 թվականից սկսած։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ու Հայաստանի հավաքականները 2022 թվականի աշխարհի առաջնության ընտարական փուլում ընդգրկված են նույն խմբում ։ Դեկտեմբերի 7-ին Ցյուրիխում կայացած վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ Գերմանիայից բացի նրա մրցակիցները կլինեն նաև Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023