21-րդ դարի լավագույն մարզիչներն` ըստ IFFHS-ի
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն մարզիչներին։
Կազմակերպությունը լավագույն մարզչին որոշել է հիմք ընդունելով վերջին 20 տարիների ընթացքում մասնագետների ցուցադրած արդյունքները։
Ընտրությունը կատարվել է թոփ-20 մարզիչների շրջանակում։ Յուրաքանչյուր տարի մրցաշարերում 1-ին հորիզոնական զբաղեցնելու դիմաց մարզչին տրվում է 20 միավոր, երկրորդ հորիզոնականի դեպքում՝ 19 միավոր, և այդպես շարունակ։
Ըստ դրա էլ՝ «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ճանաչվել է լավագույնը։ Պորտուգալացի մասնագետը, ըստ IFFHS-ի հաշվարկների, վաստակել է 226 միավոր։
Երկրորդ հորիզոնականում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը՝ վաստակած 213 միավորով։
Լավագույն եռյակը եզրափակում են միանգամից երկու մարզիչներ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով մինչ այդ աշխատել է նաև «Բարսելոնայում» և «Բավարիայում»։ Երկու մասնագետներն էլ իրենց ակտիվում ունեն 183-ական միավոր։
Լավագույն տասնյակում են նաև Արսեն Վենգերը (181 միավոր), Կառլո Անչելոտին (165), Վիսենտե դել Բոսկեն (157), Դիեգո Սիմեոնեն (152), Դիդիե Դեշամը (131) և Մարսելո Բիելսան (121)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IFFHS, Արսեն-Վենգեր, Դիդիե Դեշամ, Դիեգո-Սիմեոնե, Ժոզե Մոուրինիո, Կառլո Անչելոտի, Մարսելո Բիելսա, Յոհաքիմ Լյով, Պեպ Գվարդիոլա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Վիսենտե դել Բոսկե