Հայտնի են դարձել Լեմպարդի հեռացման մանրամասները

Հայտնի են դարձել Լեմպարդի հեռացման մանրամասները

26/01/2021 - 16:30

The Athletic-ը մանրամասներ է հրապարակել, թե ինչպես են հեռացրել «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ֆրեն Լեմպարդին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 25-ին՝ առավոտյան անգլիացի մասնագետին զանգահարել են և կանչել «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։ Երբ Լեմպարդը ժամանել է մարզադաշտ ակումբի տնօրեն Մարինա Գրանովսկայան ու նախագահ Բրյուս Բակը Լեմպարդին տեղյակ են պահել նրա հեռացման մասին։ 42-ամյա մարզիչն էլ իր հերթին կիսվել է իր կարծիքով, ինչից հետո էլ հեռացել է։

Հաղորդվում է, որ Լեմպարդին նույնիսկ թույլ չեն տվել, որպեսզի նա հրաժեշտ տա ֆուտբոլիստներին։ Ֆուտբոլիստներին Լեմպարդի հեռացման մասին հայտնել է նրա նախկին խաղընկեր, «Չելսիի» ներկայիս սպորտային տնօրեն Պետեր Չեխը՝ փոքրիկ հայտարարություն անելով այդ օրը կայացած առավոտյան մարզման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը հունվարի 25-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, և արդեն կան խոսացկություններ, որ նրան փոխարինելու է ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023