Տուխելն ու Չելսին համաձայնության են հասել

Տուխելն ու Չելսին համաձայնության են հասել

25/01/2021 - 18:59

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ «Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Ֆրենկ Լեմպարդին։

ԶԼՄ-ներում էլ սկսեցին լուրեր պտտվել, որ անգլիացի մասնագետին փոխարինելու է ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Եվ ահա, ինչպես գրում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, գերմանացի մասնագետն ու «Չելսին» կնքվելիք պայմանագրի հարցում արդեն վերջնական համաձայնության են հասել։ Պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մի քանի ժամից։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի վերջին աշխատավայրը եղել է ՊՍԺ-ն, որը մարզել է 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր։ Փարիզյան ակումբը Տուխելի գլխավորությամբ 7 տիտղոս է նվաճել, իսկ 2019/20 մրցաշրջանում հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 0։1 հաշվով զիջեց «Բավարիային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023