ՊՍԺ-ի դարպասապահի տունը կողոպտել են Մոնպելյեի դեմ խաղի ժամանակ
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրի ՊՍԺ-«Մոնպելյե» (4:0) խաղի ժամանակ կողոպտել են փարիզյան ակումբի դարպասապահ Սերխիո Ռիկոյի տունը։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, կողոպտիչները իսպանացու տնից գողացել են 25 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ և մի շարք այլ զարդեր, որոնց արժեքը ճշտվում է։
Վերոհիշյալ խաղը 27-ամյա դարպասապահի համար 5-րդն էր Լիգա 1-ի շրջանակում։ Նա խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից՝ փոխարինելով ՊՍԺ-ի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասին։
# Լիգա-1, Մոնպելյե, ՊՍԺ, Սերխիո Ռիկո