Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվեց ՊՍԺ

Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվեց ՊՍԺ

03/09/2019 - 15:50

«ՊՍԺ»-ն հայտարարել է «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի մասին:

32-ամյա կոստարիկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Նավասի տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո, իսկ «Ռեալը» կստանա 15 մլն եվրո և կվարձակալի դարպասապահ Ալֆոնս Արեոլային:

Նավասը մադրիդյան ակումբում անցկացրած 5 տարիներում հաղթել է Լա լիգան և Իսպանիայի սուպերգավաթը, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգան, 2 անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթը և 4 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023