Միլանը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

Միլանը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

07/12/2020 - 14:30

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ։

«Ռոսոներիները» կայացած 10 խաղերից հետո վաստակած 26 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Այդ 10 խաղերից Ստեֆանո Պիոլիի սաները հաղթանակով են ավարտել 8-ը։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, վերջին 86 տարվա ընթացքում «Միլանը» միայն մեկ անգամ է մեկնարկային 10 խաղերում տոնել 8 կամ ավելի հաղթանակ։ Նման դեպք պատահել է 1954/55 մրցաշրջանում, երբ «կարմրասևերը» 10 խաղում տոնել էին 9 հաղթանակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023