Միանգամից 8 նոր ֆուտբոլիստ Իսպանիայի հավաքականում
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն խաղացողների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերի հանդիպումներին։ «Կարմիր ֆուրիան» սեպտեմբերի 3-ին հյուրընկալվելու է Գերմանիային, իսկ ամսի 6-ին սեփական հարկի տակ մրցելու է Ուկրաինայի հավաքականի դեմ։
Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Ունայի Սիմոն(«Ատլետիկո Բիլբաո»)
Պաշտպաններ – Խեսուս Նավաս, Սերխի Ռեգլիոն (երկուսն էլ «Սևիլիա»), Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ «Ռեալ»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Դիեգո Լյորենտե («Ռեալ Սոսիեդադ»), Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), Էրիկ Գարսիա («Մանչեսթեր Սիթի»)
Կիսապաշտպաններ – Ֆաբիան Ռուիս («Նապոլի»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Սերխո Բուսկետս («Բարսելոնա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Միկել Մերինո («Ռեալ Սոսիեդադ»), Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Օսկար Ռոդրիգես («Ռեալ»)
Հարձակվողներ – Ռոդրիգո («Վալենսիա»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմպտոն»), Մարկո Ասենսիո («Ռեալ»), Անսումանե Ֆաթի («Բարսելոնա»), Ֆերրան Տորես («Մանչեսթեր Սիթի»)։
Հավելենք, որ Ունայի Սիմոնը, Սերխիո Ռեգիլոնը, Էրիկ Գարիսան, Միկել Մերինոն, Օսկար Ռոդրիգեսը, Ադամա Տրաորեն, Անսու Ֆաթին և Ֆերրան Տորեսն առաջին անգամ են հրավիրվել Իսպանիայի հավաքական։
# Ադամա Տրաորե, Ազգերի լիգա, Անսումանե-Ֆաթի, Դանի Կարվախալ, Դանի Օլմո, Դավիդ-դե-Խեա, Դիեգո Լյորենտե, Էրիկ Գարսիա, Իսպանիայի հավաքական, Խեսուս Նավաս, Խոսե Լուիս Գայա, Կեպա, Մարկո Ասենսիո, Միկել Մերինո, Միկել Օյարսաբալ, Ունայի Սիմոն, Ռոդրի, Ռոդրիգո Մորենո, Սերխիո Բուսկետս, Սերխիո Ռեգիլոն, Սերխիո-Ռամոս, Տիագո Ալկանտարա, Ֆաբիան Ռուիս, Ֆերրան Տոռես