Այսօր կկայանա ՉԼ վիճակահանությունը
Այսօր՝ հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 14։00-ին, Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, ինչպես նաև կորոշվի, թե եզրափակիչ խաղում որ ակուբմն է լինելու նոմինալ տանտերը։
Հիշեցնենք, որ ՉԼ ընթացիկ խաղարկությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անարոշ ժամանակով դադարեցվել էր սույն թվականի մարտից սկսած։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ին, երբ «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2։3 հաշվով առավելության հասավ գործող գավաթակիր «Լիվերպուլի» նկատմամբ՝ դուրս թողնելով պայքարից։
Հայտնի են քառորդ եզրափակչի 4 մասնակիցներ․ այդ ակումբներն են «Ատալանտան», ՊՍԺ, «Ատլետիկոն» և «Լայպցիգը»։ 1/8 եզրափակչի պատասխան մյուս հանդիպումներն անցկացվելու են օգոստոսի 7-8-ին՝ տանտեր ակումբների մարզադաշտում։ Մնացել են անցկացնել հետևյալ հանդիպումները․
«Բարսելոնա» – «Նապոլի» (առաջին խաղը՝ 1։1)
«Յուվենտուս» – «Լիոն» (0։1)
«Բավարիա» – «Չելսի» (3։0)
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» (2։1)
Քառորդ եզրափակչից սկսած մրցաշարն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ «ութի եզրափակիչ» ձևաչափով։ Դիմակայություններն անցկացվելու են մեկ խաղով։ Օգոստոսի 12-15-ը կանցկացվեն քառորդ եզրափակիչները, 18-19՝ կիսաեզրափակիչնրեը, իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնի «Էշտադիու դե Բենֆիկա» մարզադաշտում։
Հավելենք նաև, ի տարբերություն 1/8 եզրափակչի, քառորդ եզրափակչից սկսած նույն երկրի ներկայացուցիչները կբախվեն միմյանց դեմ։
# Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Լայպցիգ, Լիոն, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուվենտուս, Նապոլի, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ