Հայտնի է դարձել Ռամոսի վնասվածքի լրջությունը
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա խաղի երկրորդ խաղակեսի միջնամասում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 34-ամյա պաշտպանը բաց կթողնի 31-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մալյորկայի» դեմ հանդիպումը։
Վնասվածքը, որը Ռամոսը ստացել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, այնքան էլ լուրջ չէ։ «Ռեալի» բժշկական անձնակազմը նշում է, որ Ռամոսը միայն ձախ ծնկի այտուց է ստացել։
Այսպիսով, «Ռեալի» մարզչական շտաբը թիմի ավագին հանգիստ կտա «Մալյորկայի» դեմ խաղում՝ հաշվի առնելով նաև խիստ խաղացանկը։ 34-ամյա պաշտպանը շարք կվերադառնա 32-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ արտագնա հանդիպմանը։
# Էսպանյոլ, Մալյորկա, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Սերխիո-Ռամոս