Սանյոլ․ «Սանեն Բավարիայում հանդես գալու համար չունի անհրաժեշտ որակներ»
«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը կարծում է, որ մյունխենյան ակումբը իզուր է փորձում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին։
«Սանեն բացարձակ չի համապատասխանում ակումբին։ Նա չունի այն որակները, որպեսզի հանդես գա «Բավարիայի» կազմում։ Նա կայուն ֆուտբոլիստ չէ և հաճախ խնդիրներ է առաջացնում իր ակումբի համար։ Նա բազմաթիվ խնդիրներ է ունեցել ինչպես «Մանչեսթեր Սիթիի», այնպես էլ Գերմանիայի հավաքականի կազմում։ Ես կավելացնեի ևս 20 մլն եվրո և կգնեի Կայ Հավերցին»,- Սանյոլի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը «Բավարիան» ամեն կերպ ցանկանում էր ձեռք բերել Լերոյ Սանեին, սակայն կողմերը գումարային հարցում այդպես էլ համաձայնության չհասան, իսկ գերմանացի հարձակվողը մրցաշրջանի մեկնարկում ծնկի ծանր վնասվածք ստացավ և դեռ ապաքինվում է։
# Բավարիա, Գերմանիայի հավաքական, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, Վիլի Սանյոլ, Ֆրանսիայի հավաքական