Հաղթելով Ռեալին՝ Գվարդիոլան մի շարք ռեկորդներ է գրանցել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այդ հաղթանակը Պեպ Գվարդիոլայի 28-րդ հաղթանակն է դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Այդ կերպ 49-ամյա մասնագետը դարձել է փլեյ-օֆֆ փուլի ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը՝ շրջանցելով Ժոզե Մոուրինիոյին, Կառլո Անչելոտիին և Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, որոնց հաշվին գրանցված է 27 հաղթանակ։
Գվարդիոլան դարձավ երկրորդ մարզիչը, ում հաջողվել է երկու տարբեր ակումբների կազմում հաղթանակ տանել «Ռեալի» նկատմամբ։
Մինչ այդ նման արդյունք էր գրանցել Օտմար Հիցֆելդը, սակայն Գվարդիոլան միակ մարզիչն, ով երկու տարբեր ակումբների կազմում արտագնա հաղթանակ է տարել «արքայական» ակումբի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2010/11 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լեո Մեսսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։2 հաշվով առավելության էր հասել «Ռեալի» նկատմամբ, իսկ այն ժամանակ կատալոնացիների գլխավոր մարզիչը Գվարդիոլան էր։
49-ամյա մասնագետը ևս մեկ ցուցանիշ է գերազանցել։ Պեպ Գվարդիոլան, որպես մարզիչ, «Ռեալի» նկատմամբ տարել է 10-րդ հաղթանակը, ինչը 21-րդ տարի լավագույն արդյունքն է։ Այդ ցուցանիշով Գվարդիոլան շրջանցեց Էռնեստո Վալվերդեին և Դիեգո Սիմեոնեին, որոնց հաշվին կա 9-ական հաղթանակ։
# Դիեգո-Սիմեոնե, Էռնեստո-Վալվերդե, Ժոզե Մոուրինիո, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն