Պաշտոնական. «Արսենալը» ռեկորդային գնով բաժանվել է Գաբրիել Մարտինելիից 📸
«Ալ Հիլալը» ձեռք է բերել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։
Transfermarkt-ի տվյալներով` «Ալ Հիլալը» բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 70 միլիոն եվրո։
«Զինագործները» իրականացրել են ակումբի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկարժեք վաճառքը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2017թ. օգոստոսին, երբ Ալեքս Օքսլեյ-Չեմբեռլենը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 38 միլիոն եվրոյով։
Մարտինելին լոնդոնյան գրանդում հանդես էր գալիս 2019թ. հուլիսից, 278 խաղում խփել է 62 գոլ, կատարել 36 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml