Դարպասապահների շրջանում իրականացվել է 8-րդ ամենաթանկարժեք տրանսֆերը 📸
«Նյուքասլը» ձեռք է բերել «Բրագայի» դարպասապահ Լուկաշ Հորնկչեկին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Կաչաղակները» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30,58 միլիո եվրո։
Հորնիչեկը դարձել է ֆուտբոլի պատմության մեջ 8-րդ ամենաթանկարժեք դարպասապահը։
Պատմության մեջ ամենաթանկարժեք դարպասապահը շարունակում է մնալ Կեպա Արիսաբալագան (Բիլբաոյի «Ատլետիկից» «Չելսի»` 80 միլիոն եվրոյով), որին հաջորդում են Ալիսոն Բեկերը («Ռոմայից» «Լիվերպուլ»` 62,5 միլիոնով), Ջանլուիջի Բուֆոնը («Պարմայից» «Յուվենտուս»` 52,8 միլիոնով), Անդրե Օնանան («Ինտերից» «Մանչեսթեր Յունայթեդ»` 52,5 միլիոնով), Էդերսոնը («Բենֆիկայից» «Մանչեսթեր Սիթի»` 40 միլիոնով), Յասպեր Սիլեսենը («Վալենսիայից» «Բարսփլոնա»` 35 միլիոնով) և Տիբո Կուրտուան («Չելսիից» Մադրիդի «Ռեալ»` 35 միլիոնով)։
Հորնիչեկը «Բրագայում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից։ Չեխ ֆուտբոլիստը պորտուգալական ակումբի հիմնական թիմում մասնակցել է 88 հանդիպման, անցկացրել 37 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm