Չիրո Իմոբիլեն կրկնել է Ջոն Թերիի հանրահայտ վրիպումը?
Երեկ՝ հունվարի 21-ին, կայացել է Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը, որի շրջանակում «Նապոլին» Լորենցո Ինսինյեի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթել է 1։0 հաշվով։
Հանդիպման 10-րդ րոպեին հռոմեական ակումբը վաստակել է 11 մետրանոց հարված, որը մոտեցել է իրացնելու Չիրո Իմոբիլեն։ Սակայն, հարձակվողի հարվածը չի ստացվել, քանի որ թաց խոտածածկի պատճառով սայթաքել է՝ վրիպելով նշակետից։ Այս վրիպումը շատերին հիշեցրել է 2007/08 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիի» լեգենդար պաշտպան Ջոն Թերիի թույլ տված վրիպումը, ինչի պատճառով «ազնվականները» չկարողացան նվաճել բաղձալի գավաթը, որը բաժին հասավ «Մանչեսթեր Յունայթեդին»։
# Իտալիայի-Գավաթ, Լացիո, Լորենցո Ինսինե, Մանչեսթեր-Յունայթեդ, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ջոն Թերի