Պաշտոնական. Դավիդե Անչելոտին գլխավորեց Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 📸
Պաշտոնական. Դավիդե Անչելոտին գլխավորեց Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 📸
01/06/2026 - 22:49

Դավիդե Անչելոտին նշանակվել է «Լիլի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

36-ամյա մասնագետը մարզել է միայն բրազիլական «Բոտաֆոգոն», որտեղ աշխատել է 2025թ. հուլիսից մինչև դեկտեմբեր։

Երիտասարդ մարզիչը մի շարք ակումբներում` Մադրիդի «Ռեալում», «Էվերթոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍժ-ում եղել է իր հոր` Կառլո Անչելոտիի օգնականը։

Իտալացին ընդգրկված էր նաև ավագ Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

«Լիլը» Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում 61 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլ ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026