ԵԼ. «Բետիսը» «Բրագայի» դեմ խաղում խուսափեց պարտությունից 🎥
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բետիսը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց պորտուգալական «Բրագայի» հետ։
Տանտերերն արդեն 5-րդ րոպեին Ֆլորիան Գրիլիչի ջանքերով բացեցին հաշիվը։ Անդալուզյան ակումբից 61-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Կուչո Էռնանդեսը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml