11-մետրանոց 20 հարված! «Նապոլին» մեծ դժվարությամբ դուրս եկավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նապոլին» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Կալյարիին»։
Հանդիպման հիմնական ժամանակում ակումբները չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում կայացած խաղում «աձուրիից» հաշիվը 28-րդ բացեց Լորենցո Լուկան, որին հյուրերը 67-րդ րոպեին պատասխանեցին Սեբաստիանո Էսպոզիտոյի գոլով։
Հետխաղյա 11-մետրանոցներում ակումբներն իրացրին 20 հարցած. Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը դժվարին հաղթանակ տարավ` 9:8։
Վճռորոշ եղավ «Կալյարիի» հարձակվող Զիտո Լուվումբուի վրիպումը. նեապոլյան ակումբին փրկեց Վանյա Միլինկովիչ-Սավիչը։
«Նապոլին» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա» – «Կոմո» դիմակյության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml