Ռայա. «25-րդ րոպեից ցույց տվեցինք, որ ի զորու ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի»
Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան խոսել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման (0:1) մասին.
«ՊՍԺ-ն արագ գոլ խփեց։ Առաջին 15 րոպեներին մրցակիցն առավելություն ուներ, բայց դրանից հետո «Արսենալն» էր գերիշխում։ Իհարկե, շանսեր ունեինք աչքի ընկնելու, բայց Դոնառուման մի քանի հիանալի սեյվ կատարեց։
25-րդ րոպեից ցույց տվեցինք, որ ի զորու ենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Այս մրցաշրջանում արդեն ապացուցել ենք, որ կարողանում ենք հաղթել հյուրընկալվելիս, ուստի Փարիզ կմեկնենք` առավելության հասնելու»,- իսպանացի դարպասապահի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՊՍԺ – «Արսենալ» դիմակայության պատաախան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Դավիդ Ռայա, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ