Արսենալը միացել է Բայերի աստղի համար մղվող պայքարին

Արսենալը միացել է Բայերի աստղի համար մղվող պայքարին

27/09/2024 - 17:23

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար մվղող պայքարին միացել է Լոնդոնի «Արսենալը», գրում է Bild-ի թիթակից Քրիստան Ֆալկը։

Ըստ աղբյուրի` «դեղագործները» 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում են 150 մլն եվրո։

Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։

Վիրցը մինչև 2027 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Բայերի» հետ։ Նա ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023