Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց և կիսաեզրափակիչում է🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը գոտեմարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադասա Սիլայի դեմ և հաղթեց 3:2 հաշվով։
27-ամյա ըմբիշը երեկոյան մրցահերթում կվիճարկի եզրափակիչի ուղեգիրը։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Գալստյանը նույն հաշվով պայքարից դուրս էր թողել էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am