Այսօր կկայանա Փյունիկ – Դինամո դիմակայության պատասխան հանդիպումը
Այսօր` հուլիսի 16-ին, Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» (Հայաստան) – «Դինամո Մինսկ» (Բելառուս) դիմակայության պատասխան խաղը։
Հանդիպումը սպասարկելու է Իսրայելից ժամանած մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Սնիր Լևի
Եզրային մրցավարներ – Մատիտայու Յակոբով, Ռոստիսլավ Թալիս
Չորրորդ մրցավար – Իդան Լեյբա
VAR համակարգի պատասխանատուներ – Ցիվ Ադլեր, Մոշե Բոհբոտ
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 0:0 հաշիվը։ Պատասխան հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Մոսկվա, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ