Յամալը Եվրո-2024-ի ժամանակ հեռավար կշարունակի դպրոցական կրթությունը
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը հայտնել է, որ Եվրո-2024-ի ժամանակ հեռավար շարունակելու է դպրոցական կրթությունը.
«Ես Եվրոպայի առաջնության խաղերը մայրիկիս հետ դիտել եմ բազմոցին պառկած։ Այստեղ չեմ եկել զբոսնելու։ Հուսով եմ` երկար կմնանք պայքարում, իսկ Օլիմպիական խաղերը կդիտեմ հեռուստացույցով։
Ինձ հետ բերել եմ նաև որոշ դասագրքեր` տնային աշխատանքներս անելու համար։ Այժմ սովորում եմ դպրոցի 4-րդ կուրսում (Խմբ.` Իսպանիայի դպրոցական պարտադիր կրթության վերջին տարին)։ Կրթությունս շարունակելու եմ հեռավար։ Հուսով եմ` ուսուցիչները չեն փնտրում ինձ»,- մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ պատանի ֆուտբոլիստն ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակում և մասնակցելու է հունիսի 14-ից Գերմանիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ