Էնդրիկը դարձել է «Ուեմբլի» մարզադաշտում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 🎥
Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Անգլիային։
«Պենտակամպիոնների» հաղթական գոլը խփեց 17-ամյա հարձակվող Էնրիկը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պատանի հարձակվողը դարձել է «Ուեմբլի» մարզադաշտում ամենաերիտասարդ գոլի հեղինակ։ Էնդրիկն Անգլիայի դեմ խաղել է 17 տարեկան և 246 օրական։
Հավելենք, որ Էնդրիկն առաջին գոլն է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Էնդրիկը պայմանագիր ունի «Ռեալ Մադրիդի» հետ և 2024 թ. հուլիսի 1-ից դառնալու է «արքայական» ակումբի ֆուտբոլիստ։ Մադրիդյան ակումբը Էնդրիկի համար բրազիլական «Պալմեյրասին» վճարել է 45 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էնդրիկ, ընկերական-հանդիպումներ, Ուեմբլի