Ֆլորենտինո Պերեսը դարձել է Ռեալի պատմության ամենատիտղոսակիր նախագահը
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
«Սերուցքայիններն» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օրոք նվաճեցին 33-րդ տիտղոսը։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Պերեսը դարձել է «արքայական» ակումբի պատմության ամենատիտղոսակիր նախագահը` շրջանցելով Սանտիագո Բերնաբեուին։
«Ռեալը» Պերեսի օրոք 6-ական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող, 7 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթակիր, 5-ական անգամ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն, 3 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 1 անգամ էլ` Միջմայրցամաքային գավաթի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Աշխարհի ակումբային առաջնություն, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես