Միլանի 15-ամյա հարձակվողի շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլը ՊՍԺ-ի դեմ խաղում 🎥
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Միլան Մ-19»-ը սեփական հարկի տակ մրցում է ՊՍԺ Մ-19-ի դեմ։
«Ռոսոներիների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով 10-րդ րոպեին շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։
Նշենք, որ Կամարդան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացնում է 11-րդ հանդիպումը և խփել է արդեն 7 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երիտասարդական Չեմպիոնների լիգա, Միլան, Միլան Մ-19, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, ՊՍԺ Մ-19, Ֆրանչեսկո Կամարդա