Անչելոտի. «Ժիրոնան լուրջ առավելություն ունի`  չի մասնակցում եվրագավաթներին»

Անչելոտի. «Ժիրոնան լուրջ առավելություն ունի` չի մասնակցում եվրագավաթներին»

29/09/2023 - 23:28

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ժիրոնայի» դեմ։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կայանալիք հանդիպման մասին.

«Մենք պետք է հարգենք այն, ինչ կատարվում է մրցաշարային աղյուսակում։

«Ժիրոնան» առաջին խաղերում ավելի լավ արդյունքներ է գրանցել, քան մյուս ակումբները։ Մենք այդ փաստին հարգանքով ենք վերաբերվում, քանի որ «Ժիրոնան» ի զորու է պայքարել։

Այդուհանդերձ, «Ժիրոնան» լուրջ առավելություն ունի` չի մասնակցում եվրագավաթային մրցաշարերին, այդ պատճառով էլ կարող է ավելի լավ պատրաստվել հանդիպմանը։

Թիմերի վրա ամենաշատը ազդում են ազգային հավաքականների խաղերը։ Այժմ մեր ֆուտբոլիստներն ունեն ինչպես վնասվածքներ, այնպես էլ հոգնածություն»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հավելենք, որ «Ժիրոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023