Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված արտասահմանյան ակումբներում հայ ֆուտբոլիստների` տուգանայինից խփած ամենաշքեղ գոլերին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


Եվրո-2024. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի հայտացուցակում։

Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Պատրիսիու («Ռոմա», Իտալիա)

Պաշտպաններ – Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Դանիլու Պերեյրա, Նունու Մենդեշ (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա), Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Պեպե («Պորտու»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժոաու Կանսելու («Բարսելոնա», Իսպանիա)

Կիսապաշտպաններ – Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ժոաու Նևեշ («Բենֆիկա»), Ժոաու Պալինիա («Ֆուլհեմ», Անգլիա), Օտավիո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Վիտինա (ՊՍԺ)

Հարձակվողներ – Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ», Անգլիա), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Պորտու»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Ժոաու Ֆելիքս («Բարսելոնա»), Պեդրու Նետու («Վուլվերհեմփթոն»), Ռաֆայել Լեաու («Միլան», Իտալիա)

Հավելենք, որ պորտուգալացիները Եվրո-2024-ում ընոգրկված են F խմբում և մրցելու են Չեխիայի, Վրաստանի ու Թուրքիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գերմանական գրանդը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։

Հեղինակավոր Transfermarkt կայքը գրում է, որ դորտմունդյան ակումբում հայ ֆուտբոլիստին դիտարկում են` որպես Մարկո Ռոյսի հավանական փոխարինողի։

Ռոյսը 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Բորուսիայից», որի կազմում հանդես էր գալիս 2012 թ. հուլիսից` 428 խաղում դառնալով 170 գոլի ու 131 գոլային փոխանցման հեղինակ։

Սպերցյանի ու «Կրասնոդարի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Նա 2023/24 մրցաշրջանում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Տոնի Կրոսն ավարտում է կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո ավարտելու է կարիերան։

Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», որի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականն ու համալրել Մադրիդի «Ռեալի» կազմը։ Կիսապաշտպանը 2009 թ. հունվարից 2010 թ. հուլիս վարձավճարով անցկացրել է Լևերկուզենի «Բայերի» կազմում։

Կրոսի վիճակագրությունն` ըստ հանդիպումների, գոլերի ու ասիստների.

«Ռեալ» – 463 հանդիպում, 28 գոլ, 98 ասիստ

«Բավարիա» – 205 հանդիպում, 24 գոլ, 49 ասիստ

Գերմանիայի հավաքական – 108 հանդիպում, 17 գոլ, 21 ասիստ

«Բայեր» – 48 հանդիպում, 10 գոլ, 13 ասիստ

Կրոսի տիտղոսները

Աշխարհի ակումբային առաջնություն – 6x

Չեմպիոնների լիգա – 5x

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ – 5x

Լա լիգա – 4x

Իսպանիայի Սուպերգավաթ – 4x

Բունդեսլիգա – 3x

Գերմանիայի գավաթ – 3x

Աշխարհի առաջնություն – 1x

Իսպանիայի գավաթ – 1x

Գերմանիայի Սուպերգավաթ – 1x

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Ուկրաինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Եվրո-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

Ուկրաինացիների գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Գեորգի Բուշան («Դինամո Կիև»), Անատոլի Տրուբին («Բենֆիկա», Պորտուգալիա)

Պաշտպաններ – Եֆիմ Կոնոպլյա, Վալերի Բոնդար, Նիկոլայ Մատվիենկո (բոլորը` «Շախտյոր Դոնեցկ»), Ալեքսանդր Տիմչիկ («Դինամո Կիև»), Վիտալի Միկոլենկո («Էվերթնոն», Անգլիա), Իլյա Զաբառնի («Բորնմութ», Անգլիա), Ալեքսանդր Սվատոկ («Դնեպր-1»)

Կիսապաշտպաններ – Տարաս Ստեպանենկո, Ալեքսանդր Զուբկով, Գեորգի Սուդակով (բոլորը` «Շախտյոր Դոնեցկ»), Անդրեյ Յարմոլենկո, Վլադիմիր Բրաժկո, Նիկոլայ Շապարենկո (բոլորը` «Դինամո Կիև»), Սերգեյ Սիդորչուկ («Վեսթերլո», Բելգիա), Ռուսլան Մալինովսկի («Ջենոա», Իտալիա), Միխայիլո Մուդրիկ («Չելսի», Անգլիա), Վիկտոր Ցիգանկով («Ժիրոնա», Իսպանիա), Ալեքսանդր Զինչենկո («Արսենալ», Անգլիա)

Հարձակվողներ – Արտյոմ Դովբիկ («Ժիրոնա»), Ռոման Յարեմչուկ («Վալենիա», Իսպանիա), Վլադիսլավ Վանատ («Դինամո Կիև»)

Պահեստայիններ – Դմիտրի Ռիզնիկ (դարպասապահ, «Շախտյոր, Դոնեցկ»), Դանիլ Սիկան (հարձակվող, «Շախտյոր Դոնեցկ»), Վլադիսլավ Կաբաև (կիսապաշտպան, «Դինամո Կիև»), Վիտալի Բույալսկի (կիսապաշտպան, «Դինամո Կիև»), Դենիս Պոպով (պաշտպան, «Դինամո Կիև»), Եգոր Յարմոլյուկ («Բրենթֆորդ», Անգլիա)

Նշենք, որ Սերգեյ Ռեբրովը վերջնական հայտացուցակը հրապարակելու է հունիսի 7-ին։

Հավելենք, որ ուկրաինացիները Եվրո-2024-ում ընդգրկված են E խմբում և մրցելու են Բելգիայի, Ռումինիայի ու Սլովակիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԱՊԼ-ի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների 📸

Մայիսի 19-ին ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը. «Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն, Լոնդոնի «Արսենալը» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Լիվերպուլը»։

Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։

Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետեյալ տեսքը.

Դարպասապահ – Դավիդ Ռայա («Արսենալ»)

Պաշտպաններ – Կայել Վոլքեր («Մանչեսթեր Սիթի»), Վիլիամ Սաիլբա («Արսենալ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի»)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Էդեգոր («Արսենալ»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)

Հարձակվողներ – Քոուլ Պալմեր («Չելսի»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Լեանդրո Տրոսարդ («Արսենալ»)

Գլխավոր մարզիչ – Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

Լավագույն ֆուտբոլիստ – Ֆիլ Ֆոդեն

Հիշեցնենք, որ Ֆիլ Ֆոդենը պաշտոնապես ճանաչվել է մրցաշարջանի լավագույն, իսկ Քոուլ Պալմերը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Էրլինգ Հոլանդը, խփած 27 գոլով, երկրորդ տարին անընդմեջ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պատմության լավագույն եվրոպացի ֆուտբոլիստներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է պատմության լավագույն եվրոպացի ֆուտբոլիստներին։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
  2. Յոհան Կրոյֆ (Նիդերլանդներ)
  3. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)
  4. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
  5. Անդրես Ինիեստա (Իսպանիա)
  6. Բոբի Չարլթոն (Անգլիա)
  7. Գերդ Մյուլեր (Գերմանիա)
  8. Պաոլո Մալդինի (Իտալիա)
  9. Խավի (Իսպանիա)
  10. Միշել Պլատինի (Ֆրանսիա)

Նշենք, որ պարբերականի կազմած ցանկը բաղկացած է 100 ֆուտբոլիստից։ Ցանկում ընդգրկվել են նաև Մարկո վան Բաստենը (13-րդ, Նիդերլանդներ), Թիերի Անրին (15-րդ, Ֆրանսիա), Լուկա Մոդրիչը (18-րդ, Խորվաթիա), Մանուել Նոյերը (23-րդ, Գերմանիա), Անդրեա Պիռլոն (34-րդ, Իտալիա), Կևին դե Բրույնեն (35-րդ, Բելգիա), Ջանլուիջի Բուֆոնը (37-րդ, Իտալիա), Գարեթ Բեյլը (49-րդ, Ուելս), Դևիդ Բեքհեմը (52-րդ, Անգլիա), Կիլիան Մբապեն (69-րդ, Ֆրանսիա), Սթիվեն Ջերարդը (75-րդ, Անգլիա), Զլատան Իբրահիմովիչը (79-րդ, Շվեդիա), Ռոբերտ Լևանդովսկին (90-րդ, Լեհաստան), Հարի Քեյնը (95-րդ Անգլիա), Էրլինգ Հոլանդը (98-րդ, Նորվեգիա) և այլ ֆուտբոլիստներ։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Ա սերիայում. Յուվենտուսը ֆանտաստիկ comeback-ով ոչ-ոքի կորզեց Բոլոնիայից🎥

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպումն անչափ անհաջող մեկնարկ ու ընթացք ունեցավ «բյանկոներիների» համար, քանի որ 53-րդ րոպեի դրությամբ պարտվում էին 0:3 հաշվով։

Այդուհանդերձ, թուրինյան ակումբը 76-ից 84-րդ րոպեների ընթացքում երեք գոլ խփեց, ֆանտաստիկ comeback արեց և ոչ-ոքի կորզեց։

Տիագո Մոտայի թիմից դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին, մեկ գոլ էլ խփեց արգենտինացի 19-ամյա հարձակվող Սանտիագո Կաստրոն։ «Յուվենտուսից» աչքի ընկան Ֆեդերիկո Կիեզան, Արկադիուշ Միլիկն ու Կենան Յիլդիզը։

Այս-ոքիից հետո երկու ակումբներն էլ վաստակեցին 68 միավոր. «Բոլոնիան» զբաղեցնում է երրորդ, «Յուվեն»` չորրորդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կոպա Ամերիկա-2024. Արգենտինայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Կոպա Ամերիկա-2024-ի ընդլայնված հայտացուցակում։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Այաքս», Նիդերլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտապններ – Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Լեոնարդո Բալերդի («Մարսել», Ֆրանսիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Գերման Պեցելա («Բետիս», Իսպանիա), Լուկաս Մարտինես Քուատրա («Ֆիորենտինա», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս Ակունյա («Սևիլիա», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Վալենտին Բարկո («Բրայթոն», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ջիովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»)

Հարձակվողներ – Վալենտին Կարբոնի («Մոնցա», Իտալիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա)

Հավելենք, որ վերջնական հայտացուցակում ընդգրկվելու է 26 ֆուտբոլիստ։

Ավելացնենք, որ Արգենտինայի հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկության գործող հաղթողն է։ Արգենտինացիները մրցաշարում ընդգրկված են A խմբում և մրցելու են Պերուի, Չիլիի ու Կանադայի թիմերի դեմ։ Կոպա Ամերիկան անցկացվելու է ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 14-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ կունենա

2024/25 մրցաշրջանից «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը կլինի Արնե Սլոթը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

Հոլանդացի մասնագետը 2021 թ. հուլիսից մարզում էր հոլանդական «Ֆեյենորդը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում դարձել է հոլանդական Էրեդիվիզիայի չեմպիոն, իսկ 2023/24 մրցաշրջանում` Հոլանդիայի գավաթակիր։

Հայտնի է, որ «Լիվերպուլը» մարզչի պայմանագրի խզման համար «Ֆեյենորդին» վճարել է 15 մլն եվրո փոխհատուցում։

Հիշեցնենք, որ 2015 թվականից «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Յուրգեն Կլոպը, որը հեռացել է ակումբից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023