90+3-րդ րոպեին Վալվերդեի շշմեցուցիչ «կրակոցի» շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Ատլետիկին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
«Արքայական» ակումբն ունենալով տարածքային ու խաղային հսկայական առավելություն` միայն 90+3-րդ րոպեին խփեց հաղթական գոլը. շշմեցուցիչ հուժկու հարվածով անչափ գեղեցիկ գոլ խփեց Ֆեդերիկո Վալվերդեն։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 69 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բարսելոնան» 73 միավոր ունի, «Ատլետիկը» 57 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից