79-ամյա Միրչա Լուչեսկուն մոտ է մարզչական նոր աշխատանքի անցնելու
Անվանի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարող է գլխավորել Ռումինիայի հավաքականը։
GSP-ն գրում է, որ 79-ամյա մասնագետը մոտ է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնության հասնելուն։
Հաղորդվում է, որ այդ երկրի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուն ու նրա օգնականները որոշել են հրաժարական տալ ու չշարունակել համագործակցությունը։
Ֆեդերացիան ցանկացել է գլխավոր մարզիչ նշանակել լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գեորգիի Հաջիին, սակայն վերջինս մերժել է ստացած առաջարկը։ Հաջին այժմ մարզում է Կոստանցայի «Ֆարուլը», որի կազմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։
Հաջիից մերժում ստանալուց հետո ֆեդերացիան կապվել է Միրչա Լուչեսկուի հետ և բանակցել նրա հետ։ Ըստ աղբյուրի` վետերան մասնագետը 90 տոկոսով գլխավորելու է Ռումինիայի հավաքականը։
Լուչեսկուն 2023 թ. նոյեմբերից գործազուրկ է։ Նա Ռումինիայի հավաքականը արդեն մարզել է 1981-1986 թթ.։ Մասնագետն առավել հայտնի է Դոնեցկի «Շախտյորում» 2004-2016 թթ. աշխատելու շնորհիվ։ Ուկրաինական անվանի ակումբում նրա գլխավորությամբ հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի նախկին Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգի Հաջի, Էդվարդ Իորդանեսկու, Հենրիխ-Մխիթարյան, Միրչա Լուչեսկու, Նարեկ Գրիգորյան, Շախտյոր, Ռումինիայի հավաքական