53 տարեկան հասակում մահացել է Սինիշա Միխայիլովիչը
Ինչպես տեղեկացնում են բազմաթիվ համաշխարհային ԶԼՄ-ներ, 53 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Սինիշա Միխայիլովիչը։
Միխայիլովիչն արդեն 3 տարի պայքարում էր լեյկեմիայի դեմ։
Սերբ նախին մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է «Բոլոնիան» (2008-09 և 2019 – 22 թթ.), «Կատանիան» (2009-10 թթ.), «Ֆիորենտինան» (2010-11 թթ.), Սերբաիայի հավաքականը (2012-13 թթ.), «Միլանը» (2015-16 թթ.), «Տորինոն» (2016-18 թթ.) և «Սպորտինգը» (2018 թ. հունվար-հունիս)։
Միխայիլովիչը, որպես ֆուտբոլիստ, առավել հայտնի է, «Ռոմայում» (1992-94 թթ., 69 հանդիպում, 7 գոլ և 4 գոլային փոխանցում), «Սամպդորիայում» (1994-98 թթ., 128 հանդիպում, 15 գոլ և 6 գոլային փոխանցում), «Լացիոյում» (1998-04 թթ., 193 հանդիպում, 33 գոլ և 32 գոլային փոխանցում) և «Ինտերում» (2004-06 թթ., 43 հանդիպում, 6 գոլ և 11 գոլային փոխանցում) ունեցած մրցելույթներով։
Միխայիլովիչը հանդես է եկել նաև Հարավսլավիայի (1991-2002 թթ., 63 հանդիպում, 9 գոլ) ու Սերբիայի և Չեռնոգորիայի (2002-03 թթ., 4 հանդիպում, 1 գոլ) հավաքականներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոլոնիա, Ինտեր, Լացիո, Հարավսլավիայի հավաքական, Ռոմա, Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Սինիշա Միխայիլովիչ, Ֆիորենտինա