38-ամյա Հալկի` տուգանայինի իրացումից հետո խփած անհավանական գոլը 🎥
Բրազիլիայի Մինեյրո նահանգի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկո Մինեյրոն» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Թոմբենսեին»։
Հանդիպման հերոս դարձավ «Ատլետիկոյի» ավագ և առաջատար Հալկը, որը դուբլ գրանցեց։
38-ամյա հարձակվողը 65-րդ րոպեին տուգանայինի իրացունից հետո անհավանական հարվածով գրավեց մրցակցի դարպասն` ամրագրելով իր թիմի հաղթանակը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին` Երևանի ժամանակով 23:30-ին։
Հիշեցնենք, որ Հալկն առավել հայտնի է «Պորտուի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից